2422 դիտում
10:13 29-10-2014
«Անակնկալ»՝ Կոնսերվատորիայի աշխատակիցների համար. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակիցներն այս ամսվա իրենց աշխատավարձերը ստանալիս տհաճ անակնկալի են եկել: Նրանցից շատերն ավելի քիչ գումար են ստացել, քան նախկինում, իսկ ոմանք էլ ստացել են ընդամենը 5000 դրամ:
Կոնսերվատորիայի դասախոսներից մեկը, խնդրելով չնշել իր անունը, ասաց, որ սեպտեմբերին ռեկտորատի ներկայացուցիչները հայտարարել էին, որ այսուհետ բոլոր աշխատավարձերը հաշվարկվելու են ժամավճարով, իսկ թե ինչքան էր գնահատվելու 1 ժամը, չէին ասել, ասել էին, որ դա պարզ կդառնա հոկտեմբերին, երբ ստանան նման կերպ հաշվարկված առաջին աշխատավարձը:
«Հիմա պարզվում է, որ ըստ ժամավճարների սիստեմի պրոֆեսորի մոտ 1 ժամ պարապելը կազմում է 1200 դրամ, դասախոսի մոտ՝ 920 դրամ: Ի դեպ, այս վճարները դեռ «կեղտոտ» աշխատավարձն են: Դրանցից դեռ դուրս է գալիս եկամտահարկը, նաև 1974թ.-ից հետո ծնվածներից դուրս է գալիս կենսաթոշակային վճարը՝ 5 տոկոսը: Կա դասախոս, ով ունի միայն մեկ ուսանող, և ստացվում է, որ նա ամսական ստանում է ընդամենը 5000 դրամ, մինչդեռ մինչ այդ ստանում էր 50 հազար»,-ասաց Կոնսերվատորիայի դասախոսներից մեկը, և նշեց, թեե կոնսերվատորիայում աշխատավարձերը բարձրացնելու նպատակով կրճատումներ էին արվել»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5587 դիտում
22:45 04-05-2014
Ավտովթար՝ Երևանում. Կոնսերվատորիայի հարևանությամբ բախվել են Opel-ն ու Nissan-ը. կա վիրավոր
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»