3695 դիտում
12:05 26-11-2018
Ուկրաինայի զինված ուժերը լիակատար մարտական պատրաստության են բերվել
Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ լիակատար մարտական պատրաստության վիճակի են բերված: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Tass գործակալությունը։
«Ռազմական դրության իրավական ռեժիմի սահմանման վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշման հիման վրա Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը - զինված ուժերի գլխավոր հրամանատարը հրաման է տվել Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը «լիակատար» մարտական պատրաստության բերելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԱՊԽ-ի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի լույս 26-ի գիշերը Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով հրապարակել է երկրում 60 օր ժամկետով ռազմական դրություն սահմանելու Ուկրաինայի նախագահի հավանությանն արժանացած նախաձեռնությունը: Այժմ այն որպես օրինագիծ պետք է քննարկի Գերագույն ռադան, որը, խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիի խոսքով՝ նիստ կգումարի նոյեմբերի 26-ին Երեւանի ժամանակով 18:00-ին։
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
11:18 29-12-2022
Սև ծովում ռուսական հրթիռակիրները բերվել են լիակատար պատրաստության վիճակի. Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել
1154 դիտում
11:29 17-03-2015
Արսենիյ Յացենյուկը պահանջել է երկրի զինված ուժերը բերել մարտական լիակատար պատրաստվածության
Այս բաժնից
1072 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
838 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
919 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ