211652_close_icon
views-count894 դիտում article-date 15:04 28-10-2014

Գիշերը համակարգիչների խանութ մտած և գողություն կատարած տղամարդուն ձերբակալեցին

Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը պատուհանը բացելով՝ մտել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գործող խանութ և գողացել դյուրակիր 5 համակարգիչ` պատճառելով 1.240.000 դրամի վնաս: Ոստիկանության Հրազդանի և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արգամ Գ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Արգամ Գ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր