211652_close_icon
views-count63608 դիտում article-date 11:43 26-02-2022

Երևանում հերթական անգամ ճիվաղները թալանել են թանկարժեք հեռախոսների և համակարգիչների խանութ՝ գողանալով մոտ 15 հազար դոլարի ապրանք, տեսախցիկներն արձանագրել են այդ պահը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ 3 անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը կոտրելու միջոցով մտել են Մարգարյան փողոցի 10/13 հասցեում գործող բջջային հեռախոսների և համակարգիչների խանութ և այնտեղից հափշտակել էլեկտրատեխնիկա և այլ ապրանքներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Պապոյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողության ողջ ընթացքն արձանագրվել է խանութում տեղադրված տեսախցիկի կողմից, իսկ ճիվաղներն այնտեղից հափշտակել են մոտ 20 հատ iPhone, 2 հատ Samsung տեսակի սմարթֆոն և 8 notebook։

Պատճառվել է մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի վնաս։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր