211652_close_icon
views-count1043 դիտում article-date 14:46 28-10-2014

Դիզվառելիքի գողին հայտնաբերեցին

Օրերս ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը անհայտ անձը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Պարտիզակ գյուղի խաչմերուկում կայանված «Հունդայի» էքսկավատորից գողացել է դիզվառելիք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ներքին Սասնաշեն գյուղի տարածքից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Էդիկ Ղ.-ն, որը խոստովանել է կատարածը: Գողոնը /150 լիտր դիզվառելիք/ առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր