211652_close_icon
views-count793 դիտում article-date 16:52 13-06-2014

Խողովակաշարերի գողին հայտնաբերեցին

Հունիսի 2-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից ոստիկանության Շենգավիթի բաժնում գրություն է ստացվել, որ հունիսի 1-ին, շրջայցի ժամանակ, Աբովյան-Նաիրիտ աղաջրատարի Աէրացիայի հատվածում հայտնաբերել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պատկանող մոտ 300-350 գծամետր ապամոնտաժված խողովակաշար, իսկ հունիսի 2-ին, շարունակելով շրջայցը, հայտնաբերել են, որ Արգավանդ-Գեղանիստ հատվածում գողացվել է 300-350 գծամետր խողովակաշար: Հունիսի 11-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Խ.-ն, որը ժամը 10.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր