Բրազիլիան ևս 4 տարի կին կղեկավարի
Բրազիլիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Դիլմա Ռուսսեֆը: Նա երկիրը կղեկավարի ևս 4 տարի:
Ինչպես հաղորդում է Eurinews-ը, Ռուսսեֆին քվեարկության 2-րդ փուլում իր ձայնն է տվել ընտրողների 51,5%-ը: Նրա հաղթանակը հաստատել է նաև երկրի Գերագույն ընտրական դատարանը:
Տեղական դիտորդները գտնում են, որ Ռուսսեֆի վերընտրումն ապահովել է երկրի ամենաաղքատ խավը, որը նրա ղեկավարման առաջին իսկ տարիներից որոշ չափով բարելավել է իրենց սոցիալական վիճակը:
Պաշտոնական տվյալներով՝ վերջին տարիներին Բրազիլիայի շուրջ 20 մլն բնակիչ «աղքատների» կատեգորիայից անցել է «ցածր միջին կատեգորիա»: