211652_close_icon

Սինգապուրի պատմության մեջ առաջին անգամ երկիրը կին կղեկավարի

views-count3679 դիտում article-date 13:34 13-09-2017
Սինգապուրում առաջին անգամ երկրի պատմության մեջ կին է ընտրվել նախագահ։ Սեպտեմբերի 14-ին տեղի կունենա 63-ամյա Խալիմա Յակոբի երդմնակալության արարողությունը։ Վերջինս ավելի վաղ զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը, իսկ նախագահական ընտրությունների միակ թեկնածուն է եղել։ Նշենք, որ Սինգապուրը խորհրդարանական հանրապետություն է, որտեղ գործադիր իշխանությունը պատկանում է, հիմնականում, նախարարների կաբինետին՝ վարչապետի գլխավորությամբ, սակայն նախագահն ավելի շատ լիազորություններ ունի։

Նմանատիպ նյութեր