ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան առաջին անգամ կին կղեկավարի
ԱՄՆ-ի Վեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիայի ղեկավար է նշանակվել գեներալ Դիանա Հոլլանդը: Այդ մասին հայտնել է BBC News-ը:
Նա հունվարի 5-ին պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները: Հոլլանդը Իրաքի և Աֆղանստանի պատերազմների վետերան է:
Հավելենք, որ Վեսթ-Փոյնթի դաշնային ակադեմիան գտնվում է Նյու Յորք նահանգում և հանդիսանում է ԱՄՆ-ի ամենահին ռազմական ակադեմիան: Կանանց թույլատրվել է սովորել նշված ակադեմիայում 1976 թվականից, սակայն մինչ օրս հաստատությունը ղեկավարել են միայն տղամարդիկ: