Զիդանը ֆուտբոլի արքան է. Մոուրա
ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան ուրախ է եղել հանդիպել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանի հետ: Նշենք, որ ընթացիկ տարվա հունիսին Զիդանը և Մոուրան հանդիպել էին ֆուտբոլային մարզագույք արտադրող ընկերություններից մեկի գովազդի նկարահանման ժամանակ։
«Զիդանը իմ կուռքն է: Նա է ֆուտբոլի իսկական արքան: Ես միշտ ցանկացել եմ նմանվել նրան և միշտ երազել եմ հանդիպել Զիդանին»,- Մոուրայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: