Քուրդ զինյալներիը իսլամիստ ահաբեկիչներից խլել են Իրաքի Զումար քաղաքի վերահսկողությունը
Իրաքի Զումար քաղաքի, ինչպես նրա մերձակա գյուղերի վերահսկողությունը կրկին քուրդ զինյալների ձեռքում է: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Քաղաքի համար այսօր կատաղի մարտեր են ընթացել քրդերի և «Իսլամական պետության» ահաբեկիչների միջև:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին, որոնց շնորհիվ թուլացել էր վերջիններիս առաջխաղացումը: