1022 դիտում
14:11 25-10-2014
Համագործակցության ծրագրի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանում տեղադրվել է խաչքար
Երևանի և քույր և բարեկամ քաղաքների միջև համագործակցության ծրագրի շրջանակում վարչական շրջանների միջև գործընկերային կապերին և համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել աշխատանքային այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում գտնվող մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի և Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը: Կողմերը քննարկել են վարչական շրջանների միջև գործընկերային կապերի ընդլայնման ներուժն ու նախանշել այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ արդեն մոտ ապագայում առավել գործնական քայլեր կձեռնարկվեն: Հրայր Անտոնյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ կարևորում է նմանատիպ հանդիպումները գործընկերային կապերի ամրապընդման և ընդլայնման համատեքստում:
Այցի շրջանակում տեղի ունեցել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական մասում հայկական խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությունը: Այն, ի դեպ, առաջին խաչքարն է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում և, ինչպես նշել են բացման հանդիսավոր արարողության մասնակիցները, այն ինքնատիպ ուխտատեղի կդառնա հատկապես տեղի հայության համար:
Խաչքարի բացման պատիվը վերապահվել է Վասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովային և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այգին, որտեղ տեղադրվել է խաչքարը, շուտով կվերանվանվի ու կկոչվի Երևանյան, իսկ խաչքարի հարևանությամբ արդեն հաջորդ տարի կտեղադրվի մեծն Կոմիտասի հուշարձանը:
Նմանատիպ նյութեր
1587 դիտում
10:24 26-10-2014
Սանկտ–Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանում տեղադրվել է խաչքար. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
1132 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1012 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
964 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում