1590 դիտում
10:24 26-10-2014
Սանկտ–Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանում տեղադրվել է խաչքար. ֆոտոռեպորտաժ
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակությունը Երեւանից, աշխատանքային այցով գտնվում է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ–Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում: Տեղի է ունեցել հանդիպում Վասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի հետ: Իրադարձությանը մասնակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը: Քննարկվել են ընթացիկ եւ հեռանկարային նշանակության հարցեր: Պաշտոնական խորհրդակցությունն ամփոփվել է փոխադարձ հուշանվերների հանձնումով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ–Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական մասում տեղադրվել է հայկական խաչքար: Այն առաջինն է եւ կդառնա ուխտատեղի հատկապես տեղի հայության համար: Կարմիր ժապավենը` Վասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի հետ միասին կտրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Իրադարձությանը մասնակցել են տեղի պատոնատար անձինք, բնակիչներ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ այլոք: Կազմակերպվել է տոնական միջոցառում եւ մատաղի արարողություն: Այս այգին շուտով կվերանվանվի ու կկոչվի Երեւանյան, իսկ խաչքարի կողքին հաջորդ տարի արդեն կտեղադրվի մեծն Կոմիտասի հուշարձանը:
Այցի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները ծանոթացել են Վասիլեօստրովսկիի ջերմաէլեկտրակայանին, աշխատանքային մեխանիզմներին, այցելել տեղի բակային տարածքներ, ականատես եղել բարեկարգման գործընթացին, աշխատանքային եւ կիրառվող տեխնոլոգիական մոտեցումներին: Փորձի փոխանակման արդյունքում քննարկվել են հեռանկարային նշանակության ծրագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
Նմանատիպ նյութեր
1022 դիտում
14:11 25-10-2014
Համագործակցության ծրագրի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանում տեղադրվել է խաչքար
Այս բաժնից
1006 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
814 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1021 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին