Մակարևիչն իրեն ուղղված քննադատություններին նոր երգով է պատասխանել. տեսանյութ
Ուկրաինայի հարցում իրեն ուղղված բազմաթիվ քննադատություններին ռուս հայտնի երգիչ-երգահան Անդրեյ Մակարևիչը նոր երգով է պատասխանել:
Երգը լիրիկական-հեգնական ոճի մեջ է, որում երգիչը խոսում է իր հետապնդումների և հասարակության մի մասի արձագանքի մասին: Այն հանրությանն է ներկայացվել հրապարակախոս Օլեգ Կաշինի անձնական տեղեկատվական կայքի միջոցով:
Հիշեցնենք, որ Մարարևիչի վրա ճնշումներ սկսեցին գործադրվել այն բանից հետո, երբ նա օգոստոսի 12-ին համերգով հանդես եկավ Սվյատոգորսկում ուկրաինացի փախստականների առջև: Դրանից հետո Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովն առաջարկեց Մակարևիչին զրկել բոլոր պետական պարգևներից: