211652_close_icon
views-count1812 դիտում article-date 09:21 25-10-2014

Ախթալայի քաղաքապետի դեմ բողոքած կինը քրեական պատմություններով Բոդոլի հորեղբոր կի՞նն է. Ժողովուրդ

«Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ բողոքած տիկինը նույն քաղաքի բնակիչ Աստղիկ Մուրադյանն է, որը քրեական պատմություններով հայտնի Բոդոլի հորեղբոր կինն է: Պարզվում է` Խաչիկյանների և Բոդոլի միջև տարիներ առաջ ծագած թշնամանքը շարունակվում է: «Ժողովուրդ»-ը հունվարի 23-ին գրել էր, որ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին մի քաղաքացի բողոք է ներկայացրել այն մասին, որ քաղաքապետը մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքում յուրացումներ է կատարել»,-գրում է թերթը ու հավելում, որ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը` Հայկազ Խաչիկյանը, սակայն, հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքը: «Արդյո՞ք Հայկազ Խաչիկյանը յուրացումներ է կատարել, թե՞ Աստղիկ Մուրադյանի բողոքը Խաչիկյանների դեմ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, այս հարցը, թերևս, կպարզեն իրավապահները»,-նշում է թերթը: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր