Մերկելը կոչ է արել ԵՄ-ին օգնել Ուկրաինային ռուսական գազի վճարման հարցում
Բրյուսելում ընթացող գագաթաժողովում իր ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ռուսական գազի վճարման հարցում:
«Հարկավոր է, այսպես կոչված, միջանկյալ ֆինանսավորում ցուցաբերել»,-նշել է նա:
Մերկելի խոսքով՝ Ուկրաինային հարկ կլինի օգնել նոյեմբերից մինչև փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում, քանի որ փետրվարից Ուկրաինան արդեն Միջազգային արժութային ֆոնդից օգնության նոր փաթեթ կստանա: