Վրաստանի վարչապետը կոչ է արել օգնել Ուկրաինային պահպանել տարածքային ամբողջականությունը
Միջազգային բոլոր մակարդակներով պետք է բարձրաձայնել, մինչև չապահովվի Ուկրաինայի տարածքային ամբողջությունը, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մեր ծանր փորձից ելնելով Ուկրաինայում և Ղրիմում զարգացումները, որոնք տարածաշրջաում լարված իրավիճակ են ստեղծել և դարձրել են թեժ հատված, համարում եմ, որ Ռուսաստանի կողմից զորքեր մտցնելը Ուկրաինայի տարածք բացահայտ խախտում է այդ երկրի ինքնավարությունը և առաջացնում են միջազգային իրավական նորմերի կոպիտ խախտում:
Այս պարագայում միջազգային կազմակերպությւոնները , ի դեմս ԵՄ-ի, և Ամերիկան պետք է բոլոր մակարդակներով օգնեն, քանի չի վտանգվել ՈՒկրաինայի անկախությունը, ինքնավարությունը և տարածքային ամբողջականությունը: Հակառակ դեպքում կարող ենք ականատես լինել Ռուսաստանի կողմից ագրեսիայի և տարածքների օկուպացիաին, ինչը եղավ Վրաստանի հետ:
Մենք կրկին հայտնում ենք մեր աջակցությունն ՈՒկրաինային իրավական, դեմոկրատական երկիր կառուցելու ճանապարհին», ասվում Է Վրաստանի վարչապետի տարածած հաղորդագրությունում: