211652_close_icon
views-count3011 դիտում article-date 09:25 24-10-2014

Վայոց Ձորի մարզպետ կարող է դառնալ Վայքի քաղաքապետը. ՉԻ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ կառավարության որոշմամբ, երեկ աշխատանքից ազատվել Է Վայոց Զորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Այս տարվա հունվարին Աշոտ Գալոյանն ազատվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից` նշանակվելով Բրազիլիայում ՀՀ դեսպան: «ՉԻ» աղբյուրների տեղեկացմամբ, դրանից հետո ԱԳՆ-ն դեսպանի թափուր պաշտոնի համար Վարշավա էր ներկայացվել Էդգար Ղազարյանի ագրեմանը, և ահա օրերս ստացվել է ընդունող երկրի դրական պատասխանը, ինչին էլ հետևեց մարզպետի պաշտոնից Ղազարյանի հրաժարականը: Մինչ այդ, իշխանական կուլիսներում քննարկվում է Վայոց Ձորի նոր մարզպետի թեկնածուի հարցը: Թերթը հավելում է, որ ըստ «ՉԻ» աղբյուրների՝ հիմնականում քննարկվում է Վայքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի թեկնածությունը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր