211652_close_icon
views-count1977 դիտում article-date 17:49 23-10-2014

Չեմպիոնների լիգա. «Շալկե 04» - «Սպորտինգ» հանդիպումը կարող է վերախաղարկվել. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Շալկե 04»- «Սպորտինգ» (4:3) հանդիպման վերջնամասում մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոց հարվածի համար պորտուգալական ակումբը բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին: «Սպորտինգ»-ը պահանջում է վերախաղարկել հանդիպումը կամ էլ թիմերից յուրաքանչյուրին մեկ միավոր արձանագրել: «Այդ հարցի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն դիմել է «Շալկե 04»-ին: Մոտակա ժամանակում մեր դիրքորոշումը կներկայացվի: Ակումբը մտադիր է պաշտպանել իր շահերը»,- ասվում է «Շալկե 04»-ի հայտարարությունում: Հիշեցնենք, որ ռուս մրցավար Սերգեյ Կրասյովը վերոնշյալ խաղի վերջին վայրկյաններին «Սպորտինգ»-ի խաղացողի ձեռքով խաղի համար 11 մետրանոց էր նշանակել, որի շնորհիվ «Շալկե 04»-ին հաջողվել էր հաղթանակ տանել: Բացի այդ ռուս մրցավարը առաջին խաղակեսում երկու դեղին քարտ էր ցույց տվել և խաղադաշտից հեռացրել էր պորտուգալական թիմի պաշտպան Մաուրիսո դոս Սանտոսին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր