Հաստատվել է Եվրահանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը
Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովի կոլեգիայի նոր կազմն արդեն հայտնի է:
Կոլեգիայի նոր կազմը բաղկացած է 27 անդամներից, որոնք ներկայացվել են Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կողմից:
Նոր կազմի հաստատմանը կողմ են քվեարկել 423, դեմ՝ 209 և ձեռնպահ՝ 67 պատգամավորներ: Հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը կսկսի իր գործունեությունը նոյեմբերի 1-ից՝ 5 տարի ժամկետով: