211652_close_icon
views-count772 դիտում article-date 14:38 23-10-2014

Խարդախություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օրերս Երևանի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա խոստովանել է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունները՝ նրանցից խաբեությամբ գումարներ է հափշտակել: Հաջողվել է հայտնաբերել տուժողներից մեկին. վերջինս հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 14-ին, Նարեկ Ա.-ն, համակարգիչ վաճառելու պատրվակով, իրենից խաբեությամբ վերցրել է 60.000 դրամ և տիրացել գումարին: Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Ա.-ի գործողություններից տուժած մյուս քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր