211652_close_icon
views-count858 դիտում article-date 12:21 23-10-2014

Գողացել էր թոնրատան աշխատակցի հեռախոսը

Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցից բերման էին ենթարկել 1990 թ. ծնված Անահիտ Մ.-ին: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 4-ին, ժամը 13.00-ին, Գայի պողոտահում գտնվող թոնրատան պահարանի դարակից գողացել է աշխատակցի բջջային հեռախոսը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր