Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի առանցքային ելույթը լինելու է Գագիկ Ծառուկյանինը. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության իր աշխատասենյակում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո երեկ ԲՀԿ գրասենյակ է հրավիրել նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետոսյանին, ապա՝ «Ժառանգություն»կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։
Տետատետ զրույցներից հետո տեղի է ունեցել նաև առաջնորդների եռակողմ հանդիպում: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Լևոն Տեր-Պետրոսյանից:
Իսկ արդեն եռակողմ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ այս անգամ առանցքային ելույթ ունենա հենց Ծառուկյանը, քանի որ մարդիկ հենց նրա խոսքն են ցանկանում լսել:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


