ՀՀ Ազգային ժողովում 19 միլիոնատեր պատգամավոր կա. 168 ժամ
«Ազգային ժողովի պատգամավորներն արդեն լրացրել են 2013 թվականի գույքի և եկամուտների իրենց հայտարարագրերը։ Ըստ նրանց լրացրած տվյալների` Ազգային ժողովում կան թվով 19` դոլարային միլիոնատեր պատգամավորներ։
Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը` ԲՀԿ, և միայն մեկը` անկուսակցական (Արայիկ Գրիգորյանը)։
2013 թվականի վերջի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միասին ունեցել են (հայտարարագրել են) 49.1 միլիարդ դրամ, 80.7 միլիոն դոլար և 27.1 միլիոն եվրո։ Այս ամենը դոլարային արտահայտությամբ կազմում է 235.1 միլիոն դոլար։ 2013 թվականի վերջին այդ գումարը կազմել է 172.7 միլիոն դոլար։
Այսինքն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դրամական միջոցների ծավալը տարվա ընթացքում աճել է 62.4 միլիոն դոլարով կամ 40%-ով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում: