Էդուարդ Նալբանդյանը` Հայաստանի եւ Եվրամիության հետագա հարաբերությունների մասին
"Հայաստանի համագործակցությունը Եվրամիության նոր ղեկավարության հետ շարունակվելու է՝ ձեւավորելու համար մեր հարաբերությունների իրավական հիմքը": Այս մասին այսօր ԱԺ –ում կառավարության հետ հարցուպատտասխանի ժամանակ ասաց ԱԳՆ նախարար Էդուարդ Նալբանդյանը` արձագանքելով ԱԺ պատգամավոր Թեւան Պողսյանի Եվրամիության հետ հարբերությւոնների հետ կապված հարցերին: Նա ասաց, որ մի քանի փուլ է նախատեսված:
Նոյեմբերի սկսզբին Բրյուսելում կգտնվի Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը` քննարկելու առեւտրական, տնտեսական ուղություններով համագործակցությունը: Նոյմբերի երկորդ կեսին նախատեսված է առեւտրի հարցերով կոմիտեի նիստը եւ Արեւելյան գործընկերներության հետ շրջանակներում` բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը: Իսկ դեկտեմբերի սկզբներին` բարձր մակարդակով Հայաստան - Եվրամիություն խորհրդի նիստը:
ՙԱյս բոլոր ձեւաչափերը հնարավորություն կտան բնականոն շարունակելու մեր երկխոսությունը Եվրամիության հետ՚,- ավելացրեց Էդուարդ Նալբանդյանը: