211652_close_icon

Վիճաբանության ժամանակ ծեծի էին ենթարկել

views-count1997 դիտում article-date 21:14 22-10-2014
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, խմածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Գոռ Գ.-ն: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով: Հոկտեմբերի 21-ին պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում, վիճաբանության ժամանակ, Գոռ Գ.-ին ծեծի է ենթարկել 1985 թ. ծնված Արամ Մ.-ն: Գոռ Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր