Մարկո Ռոյս. Ցանկանում էինք «Բարսելոնայի» վրա դուրս գալ. այդպես էլ ստացվեց
Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները. թիմի մրցակիցները խմբում դարձան «Բարսելոնան», «Ինտերը» և չեխական «Սլավիան»:
Վիճակահանությունից առաջ թիմակիցներով քննարկում էինք և եկանք համաձայնության, որ կցանկանայինք «Բարսելոնայի» վրա ընկնել: Ահա, այդպես էլ ստացվեց:
Իհարկե, խումբը չափազանց բարդ է: Խաղալու ենք թիմերի հետ, որոնց հետ վերջին տարիներին հանդիպելու բախտ չենք ունեցել:
«Բարսելոնայի»հետ խաղերը իրենց մթնոլորտով խոստանում են աղմկոտ երեկույթ դառնալ և մեր, և մեր երկրպագուների համար:
Մենք հավատում ենք մեր ուժերին և մեր խնդիրն է դուրս գալ փլեյ-օֆֆ», ասել է Ռոյսը: