211652_close_icon

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կշարունակեն դիմակայել Ռուսաստանին նույնիսկ Պուտինի հեռանալուց հետո. Պենտագոնի ղեկավար

views-count1151 դիտում article-date 09:58 22-06-2015
Միացյալ Նահանգները և Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում են Ռուսաստանի դեմ երկարատև դիմակայման նույնիսկ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի պաշտոնը լքի Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի փոխի իր դիրքորոշումը նույնիսկ Պուտինի հեռանալուց հետո: Քարթերը նշել է նաև, որ ԱՄՆ-ն հույս ունի, որ, այնուամենայնիվ, Մոսկվան մի օր կվերադառնա խելամիտ ու կանխատեսված քաղաքականությանը: Պենտագոնի ղեկավարը պատրաստվում է Ռուսաստանի վարածա արտաքին քաղաքականության հարցով շրջագայություններ սկսել Եվրոպայում:

Նմանատիպ նյութեր