Շուկայում Էբոլա վիրուսի տեսքով խաղալիքներ են հայտնվել
Giantmicrobes ընկերությունը թողարկել է ողջ աշխարհում արագ տեմպերով տարածվող Էբոլա վիրուսի տեսքով խաղալիքների մի ամբողջ շարք, որն արագորեն վաճառվել է:
Ինչպես փոխանցում է Vademecum-ը, խաղալիքները վաճառվել են 9,95 և 29,95 դոլարով: Ընկերության աշխատակիցները պատմում են, որ Էբոլա խաղալիքն այս պահի դրությամբ ամենավաճառվող վիրուս-խաղալիքն է, որի նպատակը ոչ միայն մարդկանց զվարճացնելն է, այլ նաև լուսաբանելը,հատկապես հիմա, երբ վիրուսը դուրս է եկել Աֆրիկայի տարածքից և սպառնում է այլ պետություններին:
Հիշեցնենք, որ Էբոլայից արդեն 4500 մարդ է մահացել: Այն փոխանցվում է արյան և կենսաբանական այլ հեղուկների միջոցով: