5237 դիտում
21:49 21-10-2014
Պուտինը կարող է և Ադրբեջանին հարվածել. Կասպարով
Չափազանց ակնհայտ է, որ Պուտինը շուրջն է նայում հաջորդ հարվածը հասցնելու համար: Այս մասին հայտարարել է Ազատության ֆորումին մասնակցելու համար Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո ժամանած շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, հասարակական գործիչ Գարի Կասպարովը:
Նրա խոսքով՝ Պուտինի ախորժակը շատ մեծ է, իսկ նրա իշխանությունը շատ հարցերում հիմնվում է հողի զավթիչի կերպարի վրա:
«Չի կարելի անգամ կասկածել, որ հարված հասցնելու հարուստ ընտրություն ունենալով՝ Մերձբալթիկան, Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը, Պուտինը նոր թիրախ կգտնի իր համար, քանի որ դա դարձել է պուտինյան քարոզչության նոր հենարանը:
Կարծում եմ, որ ինչ-որ ներքին իրադարձություններ, տարաձայնություններ կլինեն, որոնք անխուսափելիորեն ի հայտ կգան տնտեսական և քաղաքական խնդիրների պատճառով: Իսկ թե ով և ինչպես կարող է օգնել Պուտինին հեռանալ իր իշխանությունից, այսօր հնարավոր չէ կանխատեսել»,- ասել է Կասպարովը և հավելել, որ Ռուսատսանն այնքան չի ապրի, որքան Պուտինը:
Նմանատիպ նյութեր
1903 դիտում
11:02 01-10-2014
Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենավտանգավոր մարդն է. Կասպարով
4364 դիտում
15:43 04-12-2014
Պուտինն ուզում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքով միջանցք բացել դեպի Հայաստան. Գ. Կասպարով
Այս բաժնից
985 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
931 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում
1102 դիտում
20:44 09-01-2025
Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար