211652_close_icon

Պուտինն ուզում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքով միջանցք բացել դեպի Հայաստան. Գ. Կասպարով

views-count4445 դիտում article-date 15:43 04-12-2014
Գարի Կասպարովը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ քայլը կլինի Կովկասում նոր հակամարտություն հրահրելը: Այս մասին նա հայտարարել է UNIAN-ին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ Պուտինին ձեռնտու է միջազգային հարաբերություններում քաոսի ստեղծումը, և դրա համար նա ուղղություն է վերցրել դեպի հետխորհրդային տիրույթ՝ մասնավորապես, Կովկաս, ու մտադիր է Վրաստանի, Ադրբեջանի տարածքներով ցամաքային միջանցք հարթել իր համար դեպի Հայաստան, որտեղ տեղակայված է ռուսական բազան:

Նմանատիպ նյութեր