Բրիտանիան Reapers անօդաչու սարքեր կկիրառի Սիրիայում հետախուզություն անցկացնելու նպատակով
Մեծ Բրիտանիան պատրաստվում է Սիրիայում «Իսլամական պետության» դեմտարվող պայքարում հետախուզական նպատակներով օգտագործել իր անօդաչու թռչող սարքերը: Այս մասին հաղորդել է Ria Novosti-ն:
«Իրաքում անցկացվող հետախուզական միջոցառումներին զուգահեռ անօդաչուները հետախուզական թռիչքներ կիրականացնեն նաև Սիրիայի տարածքում՝ հավաքելով տվյալներ ազգային անվտանգության պաշտպանության ռազմավարության շրջանակներում»մ-ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնի տարածած հայտարարության մեջ:
Վերջինս նաև նշել է, որ Reapers անօդաչու սարքերից Սիրիայի տարածքում կրակ չի արձակվի, և դրա համար հատուկ թույլտվություն պետք է ունենալ: