Սաուդյան Արաբիայում լավագույն ուսուցիչները կպարգևատրվեն BMW մակնիշի մեքենաներով
Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը որոշել է լավագույն մանկավարժներին պարգևատրել BMW մակնիշի ավտոմեքենաներով, ինչպես նաև 2,5-32 հազար դոլարի կտրոններով։
Մրցանակներին կարող են հավակնել դպրոցների լավագույն ուսուցիչներն ու տնօրենները։
Երկրի բյուջեի մոտ մեկ քառորդը ծախսվում է կրթության համար։ Թագավորությունում գործում է 8 համալսարան, ավելի քան 24 հազար դպրոց, մեծ քանակությամբ քոլեջներ և այլ ուսումնական հաստատություններ։ Քաղաքացիների համար ուսումն անվճար է։
Նման նախաձեռնությունը չեն ողջունում միայն Թագավորության կանայք, քանի որ նրանք ավտոմեքենա վարելու իրավունք չունեն: