Բուլղարիայում անտերության մատնված պահեստ են հայտնաբերել՝ BMW 5 մակնիշի նոր մեքենաներով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բուլղարական Բլագոևգրադ քաղաքի պահեստներից մեկում հայտնաբերվել են բոլորի կողմից մոռացության մատնված BMW 5 մակնիշի բացարձակապես նոր մեքենաներ:
Խոսքը գնում է 11 ավտոմեքենաների մասին, որոնք երկիր են ներմուծվել դեռ 1994 թվականին և բոլոր այս 25 տարիները «պահածոյացված» վիճակում են եղել:
Անսովոր հայտնագործությունն արվել է օրերս: Ընդհանուր առմամբ պահեստում եղել է 10 սեդան և մեկ E34: Բոլորի մոդիֆիկացիան եղել է 520i:
Մեքենաները ձեռք էին բերվել Բուլղարիայում ավտովարձույթի առաջին սրահի բացման արարողության համար, սակայն՝ առայժմ անհայտ պատճառներով, մեքենաներից ոչ մեկը չի լքել պահեստը:
Բոլոր BMW-ները բավական լավ են պահպանված: Դրանց մեծամասնության նստատեղերը առ այսօր գործարանային փաթեթավորման մեջ են, իսկ շարժիչները, փոխանցման տուփերը գտնվում են իդեալական վիճակում:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս բոլոր ավտոմեքենաները աճուրդի կհանվեն: Յուրաքանչյուր մեքենայի մեկնարկային գինը կկազմի մոտ 15 հազ. եվրո: