Քեթրին Էշթոնը Բրյուսելում հանդիպում կանցկացնի Իրանի արտգործնախարար Զարիֆի հետ
Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը սեպտեմբերի 1-ին Բրյուսելում Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման քննարկումների շրջանակում հանդիպում կունենա Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Ինչպես փոխանցում է Ria Novosti գործակալությունը, Էշթոնը Միլանում ընթացող արտգործնախարարների մակարդակով հանդիպման շրջանակում մամլո ասուլիսում հայտարարել է, որ հանդիպումը տեղի կունենա բանակցային գործընթացը ոչ թե վերսկսելու, այլ շարունակելու նպատակով:
«Մենք կվերահաստատենք, որ կարող ենք օգտագործել հնարավորությունը և կկարողանանք Նյու Յորքում տեղի ունեցող գործընթացներ վերաբերյալ նորություններով փոխանակվել»,-ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ղեկավարը: