Լեմպարդը չի մասնակցի ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումը, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Վետերան ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Տոտենհեմ»-ի հետ կայացած խաղի ժամանակ ոտքի վնասվածք է ստցացել: Լեգենդար անգլիացու ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկություն չի հայտնվում, սակայն հայտնի է, որ մոսկովյան մրցավեճում նա խաղադաշտ դուրս չի գա: