Կցանկանայի Ռոյսին տեսնել «Բավարիա»-ում. Մարիո Գյոտցե
«Բավարիա»-ի 22-ամյա կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խոստովանել է, որ մյունխենյան թիմի կազմում կցանկանար տեսնել իր նախկին խաղընկեր, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:
Հիշեցնենք, որ Գյոտցեն 2013 թվականի ամռանը «Բորուսիա»-ից «Բավարիա» տեղափոխվեց 37 մլն եվրոյի դիմաց:
«Ես և Ռոյսը խաղադաշտում հիանալի ենք համագործակցում միմյանց հետ: Իհարկե, որոշում կայացնողը Ռոյսն է, սակայն ես շատ ուրախ կլինեի նրան տեսնել «Բավարիա»-ում»,- Գյոտցեի խոսքերը մեջբերում է Bild պարբերականը: