211652_close_icon
views-count2695 դիտում article-date 14:59 09-01-2016

Մարիո Գյոտցե. «Լիվերպուլ» տեղափոխվելս կախված կլինի Անչելոտիից

«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն չի հերքել այն տեղեկությունները, որ ամռանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: «Այս հարցը նախկինի պես բաց է մնում: Տեսնենք, թե մրցաշրջանի վերջում ինչ կլինի: Իմ պայմանագիրը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2017 թվականը: Իհարկե, կարևոր է, թե իմ հետ կապված ինչ է մտածում նոր մարզիչը՝ Անչելոտին: Պետք է պարզապաես սպասել և տեսնել, թե ինչ կլինի: Իմ ապագայի վերաբերյալ առանձնապես չեմ մտածել վնասվածքի պատճառով, սակայն այդ տարբերակը ուժի մեջ է մնում: Ամեն ինչ կախված է ակումբի ծրագրերից ու նոր մարզչից», ասել է Գյոտցեն:

Նմանատիպ նյութեր