Թուրքիան քուրդ գրոհայիններին թույլատրել է Իրաքից իր տարածքով Քոբանի անցնել
Թուրքիայի իշխանությունները հնարավորություն են ընձեռել Իրաքից Քոբանիի համար պայքարելու մեկնող քուրդ գրոհայիններին Թուրքիայի տարածքով Սիրիա տեղափոխվելու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն:
Շուրջ 1 ամիս է, «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարող քրդերը պայքարում են ռազմավարական նշանակության Քոբանի քաղաքը ահաբեկիչներին չհանձնելու համար: ԱՄՆ-ի կողմից վերջին օրերին ԻԼԻՊ-ի դիրքերին հասցված հարվածները, ինչի հետևանքով մի քանի հարյուր ահաբեկիչ է արդեն սպանվել, փոքր-ինչ դանդաղեցրել են նրանց գրոհը:
Եթե ահաբեկիչներին հաջողվի իրենց ձեռքը վերցնել ողջ Քոբանին, ապա նրանք կկարողանան իրար կապել Հալեպ և Ռաքքա նահանգներումիրենց դիրքերը, ինչպես նաև հսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանի մի մեծ հատվածում: