Հնդիկ ֆուտբոլիստը մահացել է գոլը տոնելու հետևանքով. տեսանյութ
Հնդկական «Բեթլեհեմ Վենխթտլանգ» ակումբի կիսապաշտպան Պիտեր Բիակսանգզուալան գոլը անհաջող տոնելու հետևանքով մահացել է:
Ֆուտբոլիստը փորձել է ակրոբատիկ շրջադարձեր կատարել, սակայն չի կարողացել կառավարել իր գործողությունները և գլխով անհաջող վայրէջք է կատարել խոտածածկին: Խաղացողը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ողնաշարի վնասվածք: Մեկ օր անց Բիակսանգզուալան մահացել է: