211652_close_icon
views-count819 դիտում article-date 13:08 20-10-2014

Բակո Սահակյանը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ հեռուստառադիոընկերությունների համագործակցությանը նվիրված համաժողովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ներկա է գտնվել մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման եւ ոլորտի հետագա զարգացման ուղիները» համաժողովի բացմանը: Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է մեր երկրի սոցիալ-տնտեսական եւ անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը ու առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներին: Անդրադառնալով ներկա ժամանակահատվածում ոլորտում առկա խնդիրներին` երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել տեխնիկական բազայի շարունակական արդիականացումը, որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, գաղափարախոսական լուրջ աշխատանքի իրականացումը` հավելելով, որ այսուհետ էլ հեռահաղորդակցությանն առնչվող հիմնախնդիրները կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր