4836 դիտում
22:03 09-02-2018
Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են հայկական 2 պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 9-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը կարևորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ և նրա նախատեսած հանդիպումները մեր հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարևոր տեղն ու դերը հայոց պետականության համար և հայ ժողովրդի կյանքում:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
2011 դիտում
19:46 02-04-2014
Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
6300 դիտում
22:51 10-08-2018
Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանն քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
463 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
421 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
997 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան