Բակո Սահակյանը եւ Լեւոն Վահրադյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի միջև սպորտի ոլորտում համագործակցությանը առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին:
Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են համապատասխան ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: