Պարտության ամբողջ մեղավորությունը ինձ վրա եմ վերցնում. Ռուդի Գարսիա
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան «Բավարիա»-ից կրած խայտառակ պարտության ամբողջ մեղավորությունը իր վրա է վերցրել: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Բավարիա»-ն 7:1 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց «Ռոմա»-ի նկատմամբ:
«Մենք ձախողվեցինք տակտիկապես, քան հոգեբանորեն: Մենք բավականաչափա ակտիվություն չդրսևորեցինք և «Բավարիա»-ին թույլ տվեցինք ցուցադրել իր խաղը: Ես առաջինն եմ, ով սխալ է գործել: Այս պարտության մեջ ֆուտբոլիստները մեղավորություն չունեն: Ես ամբողջ մեղավորությունը ինձ վրա եմ վերցնում: Ես ճիշտ մարտավարություն չէի ընտրել: Պետք էր կոշտ խաղալ պաշտպանությունում և ձգտել մրցակցին անակընկալի բերել հակագրոհներով »,- Գարսիայի խոսքերը մեջբերում են իտալական ԶԼՄ-ները: