«Ռոմա»-ն գերազանցում է «Յուվենտուս»-ին. Ռուդի Գարսիա
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան համոզված է, որ իր թիմը կհաղթի Իտալիայի առաջնությունում:
«Նախորդ տուրում «Յուվենտուս»-ի հետ կայացած խաղի ժամանակ բոլորս ականատես եղանք, որ «Ռոմա»-ն ավելի ուժեղ է, քան «Յուվենտուս»-ը: Այդպիսով մենք պարտավոր ենք հաղթել Իտալիայի առաջնությունում: Քանի որ մենք պետք է չեմպիոն դառնանք, ապա պետք է վաղը հաղթենք «Կիևո»-ին: Ես անհանգստանում եմ վաղվա խաղի հետ կապված, քանի որ դրանից մի քանի օր անց Չեմպիոնների լիգայի շրջանակում հանդիպելու ենք «Բավարիա»-ի հետ: «Ռոմա»-ն հաղթանակների ծարավ ունի: Ցանկանում ենք հաղթել վաղը, և առհասարակ բոլոր խաղերում»,- ասել է Ռուդի Գարսիան: