Ծագումով հայ, ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը Բաքվում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր՝ ապրիլի 28-ին, ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ դատական փակ նիստի ընթացքում հնչել է վճիռը, համաձայն որի՝ Մ. Ուելդանով-Գալուստյանը ազատազրկվել է 8 տարով:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/04/26/1065406/]Հիշեցնենք[/url], որ օրեր առաջ Բաքվում տեղի է ունեցել Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով դռնփակ նիստը: Դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը: Մարատ Ուելդանովը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: