«Չելսի»-ին հետաքրքրել է «Շտուտգարտ»-ի պաշտպանը
Լոնդոնի «Չելսի»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է «Շտուտգարտ»-ի պաշտպան Անտոնի Ռուդիգերի ծառայություններով, հայտնում է Sport1-ը:
Գերմանիայի հավաքականի խաղացողին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ ամռանը Ռուդիգերին հավակնում էր «Մոնակո», սակայն «Շտուտգարտ»-ը մերժել է մոնեգասկյան ակումբի առաջարկը: