211652_close_icon
views-count5421 դիտում article-date 17:53 18-10-2014

Պուտինի սիրելի վագր Կուզյան ձմեռը կանցկացնի Չինաստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատկանող Կուզյա անունով վագրը, որին ՌԴ նախագահն անձամբ էր բաց թողել վերջերս, կարող է ձմեռն անցկացնել Չինաստանում: Այս մասին հաղորդել է չինական «Սինհուա» գործակալությունը: Պարզվել է, որ ռուս մասնագետներն իրենց չինացի գործընկերներին խնդրել են Կուզյային չկերակրել թռչուններով, որպեսզի պահպանվի նրա՝ բնական պայմաններում գոյատևելու ունակությունը: Պուտինը Կուզյային ազատ էր արձակել այս տարևվա մայիսին իր 3 ձագերի հետ, որոնց Ամուրի մարզում մինչ այդ վարժեցրել էին վայրի բնությանը: Իսկ այս տարվա հոկտեմբերի սկզբին Կուզյան փախել էր դեպի Չինաստան:

Նմանատիպ նյութեր