Իսլամաբադի օդանավակայանը ճանաչվել է վատթարագույնը. ֆոտոշարք
Իսլամաբադում կառուցված Բենազիր Բխուտտոյի անվան միջազգային օդանավակայանը ճանաչվել է 2014 թվականի ամենավատ օդանավակայանը, հաղորդում է The Independent-ը:
Քվեարկությունն անցկացրել է About The Guide to Sleeping in Airports զբոսաշրջային ինտերնետ-աղբյուրը: Օգտատերերին առաջարկել են գնահատական տալ հետևյալ կատեգորիաներին՝ հարմարավետություն, մաքրություն, սպասարկման մակարդակ և հարմարություններ:
Քվեարկության մասնակիցներից մեկն Իսլամաբադի օդանավակայանը համեմատել է բանտի հետ, որտեղ անվտանգության ստուգումն իրականացվում է բանտին բնորոշ ագրեսիվ մեթոդներով, անդադար հերթեր և մաքրության բացակայություն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի Քինգ Աբդուլլահ միջազգային օդանավակայանը, երրորդ հորիզոնականը՝ Նեպալի Տրիբխուվանի օդանավակայանը: