Աշխարհահռչակ իտալացու նվերը Աշտարակին. տեսանյութ
Իտալացի խենթ արվեստագետ, հայի արյունով: Քանդակագործ Մասսիմո Լիպպին իրեն այսպես է ներկայացնում: Հայ ընկերներ ունի, որոնք նրան Հայաստան բերեցին ու ինչպես ինքն է ասում, այստեղ գտավ իր երկրորդ տունը: Մասսիմո Լիպպին քանդակներ ունի աշխարհի տարբեր ծայրերում: Իր ստեղծագործություններից կան Շուշիում և Գյումրիում, այժմ նաև` Աշտարակում: ՙԽաղաղության ծառ՚-ը ստեղծելու գաղափարը քանդակագործի խոսքով` ծագել է իր իտալական սրտում, սակայն բովանդակությամբ այն հայկական է:
Աշտարակի իշխանության որոշմամբ` քանդակը տեղադրվել է Ներսես Աշտարակեցու հրապարակում: Հարևանությամբ կաթողիկոսի քարակերտ կոթողն է: Պարզվում է` ոչ բոլոր աշտարակցիների սրտով է արձանը տեղադրելու վայրի ընտրությունը:
Մաեստրոն ասում է` ուրախ է ու երախտապարտ, որ իր ժամանակակից քանդակի առաջ Աշտարակի ավանդակուռ դարպասները բացել են: Ինքն էլ խոստանում է մի օր այստեղ քանդակագործության դպրոց բացել: Մասսիմո Լիպպին ուզում է իտալիայից ձիթենու ճյուղ բերել ու իր քանդակի կողքին տնկել: Հավատում է` մի օր, երբ բոլորը քնած կլինեն, աղավնին կիջնի, կվերցնի խաղաղության ճյուղից ու Արարատի ճերմակ գագաթը կտանի:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35508]Armnewstv.am[/url]